ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է ԴԱՀԿ աշխատակիցներին
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողություն:
Երևանի և մարզային ստորաբաժանումների 8 աշխատակիցներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ շատ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և իրենց գործունեությամբ կծառայեն ի բարօրություն մեր պետության և ժողովրդի:
Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և 2012 թվականի առաջին կիսամյակի առաջադրանքները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 18 աշխատակիցներ խրախուսվեցին շնորհակալագրերով, 16-ը՝ դրամանական պարգևատրումով, մեկին շնորհվեց արտահերթ կոչում, իսկ 6 հարկադիր կատարողի կարգապահական տույժը վաղաժամկետ հանվեց:
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի առթիվ: Մաղթում եմ առողջություն, կամք և վճռականություն հայոց անկախ պետականության ամրապնդման գործում: Միասնական ուժերով մենք կկարողանանք կերտել մեր նորանկախ պետության լավագույն էջերը»,- նշեց Միհրան Պողոսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը