«Կայուն խաղաղություն՝ հանուն կայուն ապագայի». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
Խաղաղության միջազգային օրը Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում լիովին դադարեցնել զինված գործողությունները ողջ աշխարհում:
«Մենք նաև խնդրում ենք բոլորին տեղական ժամանակով կեսօրին լռության մեկ րոպեով հարգել զոհերի հիշատակը` նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, և նրանց, ովքեր վերապրեցին, բայց այժմ ստիպված են հաղթահարել տրավմաներ և ցավը»,-ասել է Պան Գի Մունը:
«Այս տարվա խաղաղության միջազգային օրվա կարգախոսն է` «Կայուն խաղաղություն` հանուն կայուն ապագայի»:
Զինված հակամարտությունները քայքայում են հենց կայուն զարգացման անկյունաքարերը: Բնական ռեսուրսները պետք է օգտագործվեն ի շահ հասարակության, և ոչ թե հանուն պատերազմների ֆինանսավորման: Երեխաները պետք է լինեն դպրոցում, և ոչ թե զինվորագրվեն բանակ: Ազգային բյուջեի միջոցները պետք է ուղղորդվեն մարդկային ներուժի զարգացմանը, և ոչ թե մահաբեր զենքերի ստեղծմանը: Խաղաղության միջազգային օրը կոչ եմ անում աշխարհի բոլոր մարտիկներին գտնել հակամարտությունների լուծման խաղաղ միջոցներ:
Եկեք բոլորս միասին աշխատենք հանուն մեր ընդհանուր անվտանգ, արդար և բարեկեցիկ ապագայի»,- կոչ է արել նա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ