Բաքվում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
Թուրքիա«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք -2021» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունների վերջին փուլը, որն իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան, անցկացվել է երկու երկրներից բարձրաստիճան դիտորդների մասնակցությամբ, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Զորավարժություններին մասնակցող Ադրբեջանի և Թուրքիայի բանակների ստորաբաժանումները հաջողությամբ ավարտել են իրենց առջև դրված խնդիրները»,-նշված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները:
Զորավարժություններին ներգրավված էր մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց: Զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 27-ին: