Դամասկոսի մոտ ուղղաթիռը վայր է ընկել` մարդատար ինքնաթիռի հետ բախման պատճառով
Մերձավոր Արևելք
Դամասկոսի մերձակայքում ռազմական ուղղաթիռը վայր է ընկել՝ բախվելով մարդատար ինքնաթիռին: Ինչպես հաղորդում է Reuters ը, ինքնաթիռին հաջողվել է վայրէջք կատարել մայրաքաղաքի օդանավակայանում:
Օդանավում եղել է 200 ուղևոր, նրանք չեն տուժել, հայտարարել է Սիրիայի կապի և տեղեկատվության նախարարը: Նա պարզաբանել է, որ ուղղաթիռը վնասել է օդանավի պոչային հատվածը:
Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտարարել էր, որ Դամասկոսի մոտակա Դումա քաղաքում սիրիական բանակին պատկանող ռազմական ուղղաթիռ է վայր ընկել: Ընդ որում հեռուստաալիքը վթարի պատճառնե8ը չի նշել: Միաժամանակ Մարդու իրավունքների պաշտպանության բրիտանական կենտրոնը հայտարարել էր, որ ուղղաթիռը հարձակման էր ենթարկվել ապստամբների կողմից:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել