11-ամյա հրաշամանուկը ֆիզիկայի բակալավրի կոչում է ստացել ընդամենը մեկ տարում
Գիտություն և ՄշակույթԲելգիայից 11-ամյա մի տղա ավարտել է Անտվերպենի համալսարանը և ստացել ֆիզիկայի բակալավրի աստիճան, հաղորդում է 9NEWS- ը:
Լորան Սիմոնսից ընդամենը մեկ տարի է պահանջվել գիտական կոչում ստանալու համար, չնայած դա սովորաբար տևում է երեք տարի:
Այժմ հրաշամանուկը մտածում է Ֆլամանդական համալսարանի մագիստրոս դառնալու մասին, իսկ ավելի ուշ նա ցանկանում է ուսումնասիրել անմահության խնդիրը: «Ես ուզում հնարավորություն ունենալ օրգաններս հնարավորինս շատ փոխարինելու արհեստականով »,- ասել է Սիմոնսը:
Նշվում է, որ տղան հայտնի է դարձել 2019-ի վերջին, երբ ինը տարեկան հասակում պետք է ավարտեր ուսումը Այնդհովենի տեխնոլոգիական համալսարանում: Սիմոնսը ստիպված էր եղել լքել ուսումնական հաստատությունը` համալսարանի ղեկավարության և ծնողների միջև ավարտելու օրվա հետ կապված վեճի պատճառով: