Ամերիկյան FOX NEWS-ը Հունաստանի ցույցերի կադրերը ներկայացրել է Ռուսաստանում անցկացվող ցույցերի փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսանյութեր
Ուշագրավ տեսանյութ է հայտնվել համացանցում, որը ցուցադրվել է ամերիկյան հայտնի FOX NEWS հեռուստաընկերության եթերով։ Բանն այն է, որ հաղորդումը եղել է Ռուսաստանում երեկ՝ դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ, սակայն իրականում այդ տեսանյութում ներկայացված կադրերը նկարահանված են եղել Հունաստանում այս տարի տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ։ "Յու թուբ"-ի ռուս օգտատերերից մեկը, տեղադրելով այս տեսանյութը համացանցում, այն վերնագրել էր հետևյալ կերպ՝ «Ահա թե ինչքան են անհանգստանում մեզ համար մեր ամերիկացի «Բարեկամները»»։ Սարկազմը, կարծում ենք, լրիվ տեղին է։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն