Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Ում դեմ հարուցված քրեական գործերն են «ջրվել»՝ Փաշինյանի հիմնադրամին կատարած փոխանցումներից հետո

Հրապարակումներ

Հեղափոխությունից հետո Հայաստանում բավական հաճախակի են դարձել այնպիսի տարակուսելի զուգադիպությունները, երբ նախկին կամ ներկա այն պաշտոնյաները, ովքեր ներգրավված են այս կամ այն քրեական գործում, սիմվոլիկ գումար հանգանակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին` ինչ-որ հրաշքով այլևս դադարում են լինել քրեական գործերի ֆիգուրանտներ:

Դիցուք՝ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Մեգասպորտ» ՍՊԸ-ն «Իմ քայլը» հիմնադրամին է փոխանցել 5,930,940 դրամի նվիրատվություն: Գագիկ Խաչատրյանը, ինչպես գիտենք, քրեական գործով էր անցնում և մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի չարաշահման համար, սակայն, այսօր Խաչատրյանը գրավով ազատ արձակված է:

Ալեքսանդր Արզումանյանը, ով որպես վկա անցնում էր Մարտի 1-ի գործով և կանչվել էր հարցաքննության, «Իմ քայլը» հիմնադրամին էր փոխանցել 1,983 եվրո:

«Մոս ֆիշը», որը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, հայտնվել է դատախազության ուշադրության կենտրոնում: Այս ձկնաբուծարանը կառուցվել էր ինքնակամ՝ առանց համապատասխան փաստաթղթերի և վճարների։ Ուշագրավ է, որ «Մոս ֆիշը» «Իմ քայլը» հիմնադրամին է փոխանցել 1,000,000 ՀՀ դրամ:

Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսա Գաբայանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել, այս մասին վերջին շրջանում ակտիվորեն գրում է մամուլը: Գաբայանը «Իմ քայլին» փոխանցել է 700,000 ՀՀ դրամ:

«Գաջեգործ» ՓԲԸ-ում, որը պատկանում  է Քալանթարյանների ընտանիքին իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.743.063 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Հենց այդքան էլ ՓԲԸ-ն փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին: Բացի այդ, «Քալանթարյան Ֆէմիլի» ՓԲԸ-ն հավելյալ 50 հազար դրամ է փոխանցել:

«Երևանի սիթի» սուպերմարկետների ցանցը որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին «Իմ քայլին» է փոխանցել 34,500,000 ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ հարկեր չվճարելու մասով, սակայն որևէ այլ զարգացում այդ քրեական գործի շրջանակներում այդպես էլ տեղի չունեցավ:

ՊԵԿ-ը 2019-ի տարեվերջին քրեական գործ  էր հարուցել ՀԷՑ-ի դեմ. Այդ նույն ժամանակ ՀԷՑ-ը «Իմ քայլը» հիմնադրամին է փոխանցել 33,530,000 ՀՀ դրամ: Քրեական գործը այնուհետև պարզապես ջրվել է:

«Ֆլեշ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, «Իմ քայլը» հիմնադրամին է փոխանցել 5,000,000 ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

«Մաքս օիլ» ՍՊԸ-ն «Իմ քայլին» է փոխանցել 1,000,000 ՀՀ դրամ: Ընկերության 100 տոկոսանոց բաժնետերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն է, որին պատկանող ընկերությունը բենզինի շուկայի առաջտարներից էր: Այն եղել է նաև Հայաստան ավիավառելիք ներմուծող հինգ խոշոր ընկերություններից մեկը: «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունների անուններն են շրջանառվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու քրեական գործում:

Վերը նշված բոլոր քրեական գործերը կամ կարճ ժամանակի ընթացքում պարզապես ջրվել են, կամ այդ քրեական գործերով անցնող անձինք գրավով/ ստորագրությամբ ազատ են արձակվել: Այս հանգամանքը ինքնին ուշադրության արժանի է այն պնդումների համատեքստում, որ Նոր Հայաստանում կոռուպցիոն սխեմաներ այլևս չեն գործում...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված