Ֆինանսական փոխհատուցում՝ ոստիկանություն ներկայանալու համար
Հասարակություն
Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակչուհի Արմինե Մաթևոսյանը սեպտեմբերի 14-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից ծանուցագիր էր ստացել սեպտեմբերի 20-ին քննչական բաժին ներկայանալու պահանջով: Արմինեի հայրը՝ Թաթուլ Մաթևոսյանը Պաշտպանի աշխատակազմի Վայոց Ձորի տարածքային գրասենյակում՝ ներկայացնելով ծանուցագիրը, հայտնել էր, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով իր դուստրը չի կարող ծանուցագրում նշված օրը մեկնել Երևան և ներկայանալ Արաբկիրի քննչական բաժին: Թաթուլ Մաթևոսյանը չէր ցանկանում նաև, որ դստերը բերման ենթարկեն ոստիկանություն՝ ժամանակին չներկայանալու պատճառով:
Վայոց Ձորի տարածքային գրասենյակի աշխատակից Լուսինե Մարտիրոսյանը Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Խ. Մեջլումյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Թաթուլ Մաթևոսյանի մտահոգությունը և դստեր՝ Արմինեի ժամանակին չներկայանալու պատճառը, որից հետո քննիչը խոստացել է ծանուցագրի ժամկետը լրանալուց հետո Արմինե Մաթևոսյանին քննչական բաժին բերման ենթարկելու որոշում չկայացնել: Իսկ ֆինանսական խնդրի լուծման նպատակով քննիչը Եղեգնաձորի քննչական բաժնի միջոցով Արմինե Մաթևոսյանին Երևան գալու համար կտրամադրի ֆինանսական փոխհատուցում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը