ԵՄ-ն հայտարարել է Pfizer֊ով և Moderna֊ով պատվաստումներից հետո սրտի բորբոքման ռիսկի մասին
Գիտություն և Մշակույթ Եվրոպական դեղերի գործակալության անվտանգության կոմիտեն թարմացրել է տեղեկատվությունը Pfizer / BioNTech և Moderna COVID-19 պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ:
Կարգավորողի զեկույցում ասվում է, որ Comirnaty (Pfizer / BioNTech) և Spikevax (Moderna) դեղերը ծայրահեղ հազվադեպ դեպքերում կարող են հանգեցնել սրտամկանի բորբոքման և պերիկարդիտների: Եվրամիությունում, 177 միլիոն դոզան Pfizer պատվաստանյութ օգտագործելուց հետո, հայտնաբերվել է սրտամկանի բորբոքման 145 դեպք, պերիկարդիտի՝ 138 դեպք: Moderna-ով պատվաստված շուրջ երկու միլիոն մարդկանց շրջանում հայտնաբերվել է սրտի հիվանդությունների 19 դեպք: