Թուրքիայում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսը վթարից հետ հրդեհվել է. կա 12 զոհ, 20 վիրավոր
Թուրքիա
Թուրքիայի Վանի նահանգի Մուրադիե շրջանում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, տեղեկացնում «Անադոլու»-ն:
Պատահարի մասին հաղորդագրությունից հետո դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), հրշեջները, ժանդարմերիան և բժշկական թիմերը:
Ըստ աղբյուրի՝ միկրոավտոբուսը հրդեհվել է, հրշեջները մարել են այն, իսկ տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)