Ֆրանսիան Պանամային հանձնեց Մանուել Նորեգային
Աշխարհ
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները` Պանամայի նախկին առաջնորդ Մանուել Նորեգային Ֆրանսիան հանձնեց Պանամայի իշխանություններին, քանի որ նախկին նախագահի բժիշկները հայտարարել էին, որ նրա առողջական վիճակը թույլ է տալիս նրան էքստրադիցիայի ենթարկելու համար:
Պանամայի իշխանությունների որոշմամբ Նորեգան 23 տարի պետք է անցկացնի բանտում իր քաղաքական օպոնենտներին սպանելու համար: Նորեգան գահընկեց արվեց 20 տարի առաջ ամերիկյան զորքերի Պանամա ներխուժումից հետո, որից հետո ավելի քան 20 տարի նա բանտարկված է եղել ԱՄՆ-ի և Ֆրանսիայում-ի բանտերում. 17 տարի բանտարկված է եղել ԱՄՆ-ում թմրամիջոցների վաճառքով զբաղվելու համար, իսկ Ֆրանսիայում անցկացրած բանտային տարիները, եղել են փողերի լվացման մեղադրանքնով:
Նոյեմբերին Ֆրանսիայի դատարանը բավարարեց Պանամայի իշխանություններինախկին դիկտատորին իր հայրենիք էքստրադիցիցայի ենթարկելու պահանջը` սպանության, կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքներով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ