Յոկո Օնոն խաղաղության մրցանակ կշնորհի «Փուսի Ռայոթ»-ին
Աշխարհ
Հայտնի «բիթլ» Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, «Լենոն» հիմնադրամի Խաղաղության մրցանակը վաղը Նյու Յորքում կհանձնի «Փուսի Ռայոթ» խմբի բանտարկված անդամ Նադյա Տոլոկոննիկովայի ամուսնուն՝ Պյոտր Վերզիլովին, հայտնում է НТВ.ru-ն։
Agence France Presse լրատվական գործակալության համաձայն՝ «Փուսի Ռայոթ» խմբից բացի մրցանակին են արժանանալու ևս 4 հոգի։ Ավանգարդ ոճում ստեղծագործող նկարիչ և արվեստի գործիչ Յոկո Օնոն ընտրել է 5 մարդու, ովքեր արժանի են 2012թ. Ջոն Լենոնի անվան մրցանակին։
Հետմահու մրցանակակիրներ են հռչակվել խաղաղության ակտիվիստ, ամերիկուհի Ռեյչել Կորին, ով 2003 թվականին Գազայի հատվածի Ռաֆահ ավանում զոհվել է իսրայելյան բանակի բուլդոզերի միտումնավոր վրաերթից, քաղցկեղից մահացած բրիտանացի անվանի գրող և լրագրող Քրիսթոֆեր Հիթչենսը, ամերիկացի տնտեսագետ Ջոն Պերկինսը, ինչպես նաև մեկ այլ «ևս հայտնի կարևոր ակտիվիստ», ում անունը դեռևս չի հայտարարվում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ