Նախկին նախարարի ՀԿ-ին շարունակում են լավ աչքով նայել
ՎերլուծականՆոր Հայաստանում շարունակվում է ավանդույթը, որի համաձայն նախարարների հետ փոխկակապակցված ՀԿ-ները պետական աջակցություն են ստանում: Հայաստանում ամենալավ աչքով են նայում սոցապ նախկին նախարար Զարուհի Բաթոյանի «Հույսի կամուրջ» ՀԿ-ին: «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» գործողության շրջանակում դրամաշնորհային մեկ այլ մրցույթ է իրականացվել՝ ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելու նպատակով: Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը: ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հաձնաժողովի քվեարկության արդյունքում 5 կողմ, 0 դեմ ձայնով մրցույթի հաղթող է ճանաչվել «Հույսի կամուրջ» կազմակերպությունը: