Արևմտյան երկրները փակում են մահմեդական երկրներում իրենց դիվներկայացուցչությունները
Աշխարհ
Մի շարք արևմտյան երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, մի քանի օրով փակում են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները որոշ մահմեդական երկրներում՝ հնարավոր անկարգություններից խուսափելու, որոնք կարող են ծագել ուրբաթ օրվա աղոթքից հետո, հաղորդում է РИА «Новости»-ն:
Նման որոշման պատճառ են դարձել ԱՄՆ-ում ստեղծված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, որտեղ Մուհհամեդ մարգարեն անհարիր կերպով է ներկայացված, և ֆրանսիական «Charlie Hebdo» պարբերականում հայտնված մարգարեի ծաղարանկարները:
Միաժամանակ ռուսական ԱԳՆ-ն հայտարարել է, որ մահմեդական երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը վերահսկողության տակ է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ