Հիմնանորոգվում է Հայրավանք գյուղի կենտրոնական փողոցը
ՏեսանյութերԳեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում կենտրոնական փողոցում՝ 560 գծամետր երկարությամբ եւ 2 800 քառակուսի մետր մակերեսով։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուրն արժեքը կազմել է 17 միլիոն 264 հազար դրամ։ Հայտարարված շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 500 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 725 հազար դրամը՝ հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 875 հազար դրամը՝ Հայրավանքի համայնքապետարանը:
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականի հուլիսի 13-ին։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է §Գավառի ՃՇՇ¦ ԲԲԸ-ն։ Ծրագիրը նախատեսված է ավարտել առաջիկա 45 օրում։ Ծրագրով նախատեսվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների ամրացում, գծանշում։