Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ
Հայկական Մամուլ
Երեկ լրացավ այն ժամկետը, որի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կարող էր ետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացրած իր դիմումը:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին` Ռուբեն Հայրապետյանը ե՞տ է վերցրել իր դիմումը, թե՝ ոչ, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը պատասխանել է. «Ոչ, հետ չի վերցրել»: Ընդ որում, հարցը Հրայր Զորյանին ուղղվել է ինչպես աշխատանքային օրվա ավարտից մի քանի րոպե առաջ, այնպես էլ մի քանի րոպե հետո:
Հիշեցնենք, որ «Նյուվել դ՚Արմենի» ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Հայրապետյանը հայտնել էր, որ ետ է վերցնելու դիմումը և որոշ ժամանակ դեռ մնալու է պատգամավոր: Հաշվի առնելով իր խոստումների կատարման վիճակագրությունը, արդեն պարզ էր, որ նա ետ չի վերցնելու իր դիմումը:
Կարող ենք համարել, որ Ռուբեն Հայրապետյանը երեկ մի փոքրիկ նվեր մատուցեց հայ հանրությանը՝ Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ: Սպասենք այլոց փոքիկ նվերներին՝ տարբեր տոների առթիվ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին