«Ժողովուրդ». Բեգլարյան եղբայրները՝ իշխանության քավության նոխազ
Հայկական Մամուլ
Զարմանալի զուգադիպությամբ' Բեգլարյան եղբայրները պարբերաբար դառնում են այս իշխանությունների քարոզչության քավության նոխազը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ աշխատանքից հեռացրել է պետական գնումների գործակալության պետին' Հակոբ Բեգլարյանին, որը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
Պատճառն այն է, որ դեռ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այդ ոլորտում չարաշահումներ են հայտնաբերվել, ու մեղավորները պետք է պատասխան տան: Ժամանակին Ս. Սարգսյանի պահանջով նույն աղմուկ-աղաղակով Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Գ. Բեգլարյանը Ս. Սարգսյանի փեսայի' Միքայել Մինասյանի ընկերներից մեկին ապտակելու համար:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին