«Հայկական Ժամանակ». Ոստիկանության «Կենտրոն» վարչական նոր շենքը
Հայկական Մամուլ
ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժինը առաջիկայում տեղափոխվելու է այլ, ավելի հարմարավետ շենք: Այս մասին երեկ հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին' ճի՞շտ է, որ դրա պատճառն այն է, որ այժմյան շենքի սեփականատերն է ոստիկաններից պահանջել ազատել այդ տարածքը, Ահարոնյանը պատասխանել է, որ պատճառը ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի վատ ու կիսաքանդված վիճակն է.
«Ոստիկանության կենտրոնի բաժինը չի համապատասխանում արդի պահանջներին: Շուտով բաժինը կլինի ավելի նոր ու ավելի հարմարավետ»:
Ահարոնյանը հայտնել է նաև, որ նոր բաժինը գտնվում է Վազգեն Սարգսյան մարզադաշտի համալիրից ոչ հեռու: Իսկ թե կոնկրետ երբ է ոստիկանության բաժինը տեղափոխվելու այնտեղ, վարչության պետը չի հստակեցրել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին