Վերաքննիչ դատարանը կայացնելու է այն դատավճիռը, որը թելադրվելու է Բաղրամյան 26-ից. Սարգիս Գևորգյան
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ». «Հայտնի է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի դատաքննության օրը: Ինչպես տեղեկացրել է ՀԱԿ ակտիվիստ, ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամ Սարգիս Գևորգյանը, դատաքննությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12-ին:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի այդ դատավարությունից, Ս. Գևորգյանն ասել է. «Վերաքննիչ դատարանը կայացնելու է այն դատավճիռը, որն առավել շահավետ կլինի ռեժիմի համար: Այդ վճիռը, ինչպես առաջին ատյանի դատարանի պարագայում, այնպես էլ հիմա թելադրվելու է Բաղրամյան 26-ից»»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին