«ՀԺ». Մեդալններ՝ ընտրակաշառք բաժանողին, բազազին և Մարտ 1-ի մի քանի գործերով մեղադրող դատախազին
Հայկական Մամուլ
Երեկ Սերժ Սարգսյանը, հին ու «բարի» սովետական ավանդույթի համաձայն, «բիրիքով» տարատեսակ շքանշաններ, մեդալներ ու կոչումներ է բաժանել մոտ 150 հոգու:
Որպեսզի պարզ դաոնա, թե ինչ ծառայությունների համար են բաժանվել այդ մեդալներն ու կոչումները, թերթն առանձնացրել է ընդամենը երեք «երևելիների»:
Վաստակավոր ուսուցչի կոչմանն է արժանացել Երևանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը: Նա հայտնի դարձավ այս տարվա գարնանը, երբ ապացուցվեց նրա ակտիվ աջակցությունը թիվ 7 ընտրատարածքում Լֆիկի և ՀՀԿ-ի համար ընտրակաշաոքների բաժանման գործում: Այսինքն` իրոք վաստակավոր է:
«Հայրենիքին մատուցած ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալի Է արժանացել Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը` հայտնի Բազազը: Ով տեսել է, թե նա ինչպես է իրեն պահում բողոքի ակցիաներ ցրելիս, վստահաբար կարող է պնդել, որ նրա ծառայություններից հետո հայրենիքը շատ արագ փյունիկի պես վեր է հաոնելու մոխիրներից:
Մխիթար Գոշի մեդալի է արժանացել դատախազ Հարություն Հարությունյանը` «Մարտի 1»-ի մի քանի գործերով մեղադրող: Այդ գործերը սարքված էին ամենակեղտոտ ձևերով, և շուտով դա պաշտոնապես կարձանագրվի եվրադատարանում: Բա որ «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշն իմանար, որ իր անունը կապելու են այսպիսի դատախազի հետ...


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին