«Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Մյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռին Երևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում 

Առաջիկայում սպասում ենք Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր. Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին

Արտաքին Քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ և նշել, որ երկու դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ ժամանակակից մարդկության համար: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում աշխարհում ձևավորվեցին նոր հարաբերություններ: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախագահ Մակրոնի հետ գտնվում է մշտական կապի մեջ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում:

Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար՝ հավելելով, որ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը ևս ժողովրդավարական արժեքների ամրապնդման նոր իրողություններ ստեղծեց Հայաստանում: Դեսպանը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին և ՀՀ քաղաքացիներին՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և նշել, որ այդ ընտրություններով Հայաստանը հղեց ամուր ժողովրդավարական ուղերձ և միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ համագործակցության, նոր ուղի բացեց: Ժոնաթան Լաքոթը հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը: Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը և Ժոնաթան Լաքոթն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող գործընթացներին և ֆրանսիական կողմը շարունակելու է հետևողական ջանքերը՝ ի նպաստ կայունության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և բանակցությունների վերականգնման: Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերրջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Միաժամանակ, դեսպան Լաքոթն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համար նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, ինչի վկայությունն են այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարությունները: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է տեղի ունեցող գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվով
Ամենադիտված