«Հրապարակ». Սողոմոն Թեհլերյանի արձանը՝ Ծիծեռնակաբերդո՞ւմ
Հայկական Մամուլ
Ռոբերտ Քոչարյանի նախկին ռեֆերենտ Վահե Հովհաննիսյանը վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի ամենավստահելի մարդկանցից է. Ծառուկյանը լսում է նրա խորհուրդները:
Երեքշաբթի «կանյւսչնիում» տեղի ունեցած ԲՀԿ մինի-հավաքի ժամանակ Վահե Հովհաննիսյանը հետաքրքիր առաջարկ է արել Ծառուկյանին և քաղխորհրդին` առաջարկել է Ծիծեռնակաբերդում կանգնեցնել Սողոմոն Թեհլերյանի արձանը, կողքը դնել ևս մեկ պատվանդան, բայց' դատարկ. ով կսպանի Սաֆարովին՝ նրա արձանն էլ դնել դրա վրա:
Ի դեպ, եթե այս առաջարկը կյանքի կոչվի, ապա դրա վրա կարող է հայտնվել Տիգրան Ուրիխանյանի արձանը, ով քանի տարի առաջ պնդում էր, որ հարկավոր է 25 հազար դոլարով քիլլեր վարձել և սպանել Սաֆարովին: Որքան էլ պարադոքսալ, Ծառուկյանն առարկել է Վահե Հովհաննիսյանին' ասելով, որ կենդանի Սաֆարովը հայաստանյան կողմին ավելի է ձեռնտու, որ Հայաստանը հնարավորություն է ստանում հարցը միջազգայնացնել և հակադրվել ադրբեջանական մոտեցումներին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին