Բրիտանական մամուլը հայտնել է արտաքսված դիվանագետի անունը "The Sunday Telegraph"
Աշխարհ
Բրիտանական "The Sunday Telegraph" պարբերականն այսօր հայտնել է անցյալ տարի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայից արտաքսված ռուս դիվանագետի անունը, ում Մեծ Բրիտանիայի իշխանությունները կասկածում են լրտեսության մեջ:
Ըստ "The Sunday Telegraph" պարբերականի անցկացրած լրագրողական հետաքննության` պարզվել է, որ Միխայիլ Ռեպինը եղել է Ռուսաստանի արտաքին հետախուզության աշխատակից և նրան հանձնարարված է եղել կապեր հաստատելու բրիտանական քաղաքական գործիչների եւ անվտանգության պաշտոնյաների, ինչպես նաև պաշտպանության բնագավառում բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների հետ:
Նրա հիմնական նպատակն է եղել շահել պաշտոնատար անձանց վստահությունը` մանսավորապես Բրիտանիայի պառալամենտի անդամների և "Whitehall"-ի պալատական անդամների հետ:
Թերթը` հղում անելով բրիտանական "MI-5" հետախուզական վարչությանը, հայտնում է, որ ԱՄՆ-ից հետո Մեծ Բրիտանիան ռուսական հետախուզության համար երկրորդ կարևոր թիրախն է հանդիսանում, և Կրեմլը փորձում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե Լոնդոնը ինչ առանցքային դեր է զբաղեցնում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:
Մեծ Բրիտանիայի նկատմամբ ռուսական հատուկ ծառայությունների հետաքրքրությունն աճել է նաև Լոնդոնում մի քանի ռուս միլիարդատերերի բնակվելու փաստով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ