«Առավոտ». Պաշտոնանկության ենթակա ղեկավարները քավության նոխազ էին
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահի՝ կառավարությունում վարած հայտնի խորհրդակցությանը, որտեղ երկրի ղեկավարը գերատեսչությունների ղեկավարներին մի լավ ամոթանք տվեց, երեկ հետևեց վարչապետի՝ պետգնումների ոլորտի ղեկավար մարմինների պաշտոնանկություն անելու որոշումը: «Առավոտ»-ը գրում է, որ ընդ որում, վարչապետին հենց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է հուշել, որ այդ ոլորտում առկա «ատկատները» մեծամասամբ ղեկավարների «մեղքով էին» կատարվում:
Պաշտոնանկության ենթակա ղեկավարները, ինչպես «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, ընդամենը քավության նոխազ էին, և պաշտոնանկ արվող նոխազների շարքը դեռ շարունակվելու է, բայց երբեիցե չի լինի կառավարության ղեկավար կամ ֆինանսների նախարար: Ըստ Վահագն Խաչատրյանի՝ այսօրվա համակարգի դեպքում, ով էլ լինի նշված պաշտոնում, կատարելու է համակարգի պատվերը. «Այսինքն' ինքը էլի պիտի զբաղվի կոռուպցիայով, կաշառակերությամբ, գողություն անի ու մասնաբաժին հանի վերևներին: Եվ այն ներկայացումը, որին մենք ականատես եղանք, երբ Սերժ Սարգսյանն էր գնացել կառավարություն, բոլոր ավտորիտար համակարգերին բնորոշ ցուցադրական բան էր: Երկրի ղեկավարը փորձում է ցույց տալ, թե ինքը տեղյակ չէր, ինքը փորձում է լուծել խնդիրը: Ռուսական կայսրության ժամանակ էլ էդպես էին ասում՝ ցարը մեզ կփրկի, ցարը տեղյակ չէր»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին