ԱՄՆ–ում նախագահի հանրապետական թեկնածուներից մեկը մյուսին 10000 դոլարի «գրազ» է առաջարկել ուղիղ եթերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսանյութեր
ԱՄՆ–ում նախագահի հանրապետական թեկնածուներից մեկը մյուսին 10.000 դոլարի «գրազ» է առաջարկել ուղիղ եթերում: Ամերիկացի լրագրողներից մեկը այս միջադեպը մեկնաբանել է՝ ասելով «ԱՄՆ Հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին հիշեցրել է ամերիկյան հասարակությանը, որ ինքը շատ հարուստ է՝ 10000 դոլարի «գրազ» առաջարկելով իր մրցակից, Տեխասի նահանգապետ Ռիկ Փերրիին»։
Փերրին մեղադրել է Ռոմնիին այն բանի համար, որ վերջինիս տպագրած գրքում կարծիք կա, որ Մասսաչուսեթս նահանգի առողջապահության մասին օրենքը պետք է հիմք լինի ողջ ամերիկյան հասարակության համար։ Ռոմնին հերքել է դա և ավելի «վստահելի լինելու համար» 10000 ԱՄՆ դոլարի «գրազ» է առաջարկել մրցակցին, սակայն վերջինս մերժել է նրա առաջարկը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն