Այսօր մեկնարկել է iPhone 5-ի համաշխարհային վաճառքը
Աշխարհ
Apple ընկերությունը ուրբաթ օրը սկսում է iPhone 5 սմարթֆոնի վաճառքը «առաջին ալիքի» երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Սինգապուրում և Հոնգ Կոնգում։ Գրում է Корреспандент.net-ը:
Սեպտեմբերի 14-ին բացված iPhone 5-ի նախապատվերների շրջանում սարքը ռեկորդ էր արձանագրել`միայն մեկ օրվա ընթացքում 2 միլիոն մարդ պատվիրել էր այն։
Մեկ շաբաթ անց`սեպտեմբերի 28-ին, սարքի վաճառքի աշխարհագրությունը կտարածվի ևս 212 երկրներում, որոնց մեծ մասը՝ Եվրոպայում։ Apple–ի ղեկավարների խոսքերով` մինչև տարվա ավարտը սմարթֆոնը կվաճառվի ավելի քան հարյուր երկրում։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ Apple–ին կհաջողվի մինչև 10 միլիոն iPhone 5 վաճառել համաշխարհային մեկնարկի 10 օրերի ընթացքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ