Պեկինյան հրատարակչություններին արգելել են Ճապոնիայի մասին գրքեր տպագրել
Աշխարհ
Պեկինյան քաղաքային իշխանություններն արգելել են որոշ տեղական հրատարակչություններին հրատարակել գրքեր, որոնք այս կամ այն չափով հիշատակում են Ճապոնիային. հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրենց պեկինյան աղբյուրներին։ Չինական իշխանությունների հրամանը, ըստ աղբյուրների, արձագանք է Ճապոնիայի կոմից Սինակու կղզիների ազգայնացմանը, որի իրավունքը վիճարկում է Չինաստանը։
Բացի այդ` հրատարակչություններին հրահանգվել է չհրապարակել նաև չինական գրողների՝ Ճապոնիայի մասին գրած գրքերը, ինչպես նաև չկազմակերպել համապատասխան մշակութային, քարոզչական միջոցառումներ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ