Օբաման Իրանի դեմ զարգացող ցանկացած սցենար չի բացառել
ԱՄՆ
Օբաման չի նշել, թե կոնկրետ ինչ սցենարով կզարգանա Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունները, սակայն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է սերտորեն համագործակցի իր դաշնակիցների հետ Իրանի` միջուկային ծրագիրը խափանելու համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Իրանի դեմ զարգացող ցանկացած սցենար: Հինգշաբթի օրը Վաշինգտոնում Օբաման, խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին, չի նշել, թե կոնկրետ ի՞նչ սցենարով է զարգանալու ԱՄՆ-ի քայլերը, սակայն հայտնել է, որ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ` Իրանի միջուկային ծրագիրը կանխելու համար: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Օբաման չի ընդունել իր քաղաքական ընդդիմախոսների, մասնավորապես՝ հանրապետականների քննադատությունն այն մասին, թե իր վարչակազմը բավարար ջանքեր չի գործադրում Իրանի միջուկային ծրագիրը կանխելու համար:
Նոյեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իր զեկույցում բավարար փաստեր էր բերել, որ Իրանի միջուկային ծրագիրը կարող է ռազմական բնույթ ստանալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)