Բարաք Օբաման կոչ է անում մուսուլմաններին հրաժարվել «ամբոխի բռնապետությունից»
ԱՄՆ
Ուրբաթ օրը ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման Մայամիի համալսարանում հանդես է եկել ելույթով.
«Եգիպտոսի, Լիբիայի, Թունիսի նախագահներին ուղղված իմ ուղերձն այն է, որ մենք ցանկանում ենք աշխատել նրանց հետ, լինել ժողովրդավարության կողքին, սակայն ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, այն նաև փոքրամասնույթունների իրավունքների պաշտպանությունն է, խոսքի ազատությունը, կանանց իրավահավասարությունը: Չի կարելի բռնապետի բռնապետությունը վերածել ամբոխի բռնապետության»:
Անդրադառնալով «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի շուրջ ծավալված դեպքերին՝ Օբաման նշեց, որ Վաշինգտոնն այդ հոլովակը համարում է վիրավորական, այն չի արտահայտում ԱՄՆ-ի հայացքները: Այսուհանդերձ, հոլովակն օգտագործվեց որպես առիթ Արևմտյան երկների դեմ բռնությունների և անկարգությունների ծավալման համար:
«ԱՄՆ-ը չի հանդուրժի բռնությունը: Ես նպատակահարմար եմ համարում հիշեցնել, որ հենց մեր դիվանագիտների անհավանական աշխատանքի արդյունքում էր, որ մենք ազատագրեցինք Լիբիան բռնապետից, որն ահաբեկում էր երկիրը 40 տարի շարունակ»,-ասել է Օբաման`խոսելով Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Ստիվենսի և նրա 3 աշխատակիցների սպանության մասին:
Ամերիկյան վարչակարգի ներկայացուցիչներն անանունության սկզբունքով հայտնել են, որ սեպտեմբերի 11-ից մուսուլմանական երկրներում ծայր առած զանգվածային անկարգությունները, որոնց արդյունքում Բենգազիում զոհվել էր ԱՄՆ դեսպանն ու իր որոշ աշխատակիցներ, «Ալ Քաիդա»-ի պլանավորած ակցիան էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)