Աֆղանստան մեկնած 30 000 ԱՄՆ զինվորական վերադարձել է տուն
Աշխարհ
Վերջին մոտ 30 000 ամերիկացի զինվորականները, որոնց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2009 թվականին ուղարկել էր աֆղանական բանակի ամրապնդման համար, լքել են երկիրը. հաղորդում է РИА Новости-ին՝ հղում կատարելով CNN-ին։
Այսպիսով, ներկա պահին երկրում մնում են ԱՄՆ-ի 68 հազարանոց զորքերը, այնքան, որքան կազմում էր նրանց թիվը 2008 թ. վերջին։ Ինչպես սպասվում է, ամբողջությամբ զորքերը դուրս կբերվեն մինչև 2014թ.։
Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումից հետո ՆԱՏՕ-ի ուժերի այլ ստորաբաժանումները կաջակցեն և կվերապատրաստեն աֆղանական զորքերին, որոնց թիվը նախատեսվածի համաձայն կհասնի 350 հազարի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ