Պակիստան. Օբաման և Քլինթոնը ներողություն են խնդրել ֆիլմի համար
ԱՄՆ
Պակիստանի հեռուստաընկերությունները որպես գովազդ ներկայացրել են ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մեղադրական ուղերձով տեսանյութ, որն ուղղված էր Ամերիկայում նկարահանված հակաիսլամական ֆիլմի դեմ։ ԱՄՆ-ի իշխանությունը 70 հազար դոլար է ծախսել այդ 30 վայրկյանանոց տեսահոլովակի հեռարձակման վրա։
«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի`ինտերնետում հայտնվելուն պես ողջ իսլամական աշխարհը ցնցվեց։
Պակիստանի հեռուստաընկերություններով ցուցադրված տեսանյութն ընդգծում է ԱՄՆ իշխանության դիրքորոշումն այդ ֆիլմի հարցում, այն է` «զզվելի» ֆիլմը չի ստեղծվել ամերիկյան կառավարության պատվերով, այդ իսկ պատճառով էլ բռնությունները արդարացում չունեն:
Associated Press gործակալության հաղորդմամբ` տեսանյութն ուղեկցվում է «որպես գովազդ» գրառումով և վերջանում է Իսլամաբադում ամերիկյան դեսպանատան դրոշմանշանով։
ԱՄՆ-ի գլխավոր դեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նոլանդը հաստատել է, որ ԱՄՆ-ի իշխանությունը 70 հազար դոլար է ծախսել այդ 3 վայրկյան տևողությամբ տեսանյութի հեռարձակման վրա Պակիսանի հեռուստաընկերություններով։
Ինչպես Վիկտորիա Նոլանդը նշեց, երբ «Մուսուլմանների անմեղությունը » ֆիլմը հայտնվեց ինտերնետում, «այդ թվում`նաև Պակիստանում, քննարկում էր գնում,թե արդյոք այս ֆիլմը կրո՞ւմ է ԱՄՆ-ի տեսակետը»։ Այս տեսանյութի հեռարձակումը լավագույն միջոցն էր 90 միլիոն պակիստանցիներին հասնելու։
Հիշեցնենք, որ այս ֆիլմի ստեղծման և ինտերնետում հայտնվելուլ պես ողջ աշխարհի մուսուլմանները ոտքի կանգնեցին և բողոքի բազմահազարանոց ցույցեր անցկացրին տարբեր երկներում։ Ցույցերի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան, այդ թվում նաև Լիբիայում ԱՄՆ դեսպանը սպանվեց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)