Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Ապագա կա՞. ՔՊ-ական պաշտոնյաները «տնավորվում» են արտասահմանում

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր մեղադրում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին՝ հայրենասիրության պակասի և կապիտալը երկրում չպահելու մեջ: Նա, մասնավորապես, հռետորտական հարց էր տալիս, թե ինչու են Սերժ Սարգսյանի թիմակիցները նախընտրում անշարժ գույք ձեռք բերել արտերկրում, օրինակ՝ Մոնակոյում և ոչ թե Հայաստանի մարզերից որևէ մեկում` այդպիսով խթանելով հայաստանյան տնտեսության զարգացումը: Գալով իշխանության, սակայն, Փաշինյանը այլևս չի խոսում նման կնճռոտ երևույթների մասին, թերևս այն պատճառով, որ այդ երևույթները, որքան էլ որ զարմանալի է, սակայն առկա են նաև հեղափոխական թիմում: 

Դիցուք՝ 2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաև Երևանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել: 

Արարատի նախկին կոկորդիլոսասեր մարզպետ Գարիկ Սարգսյանը Ռուսաստանում՝ Մերձմոսկովյան շրջանի Խիմկի քաղաքում, 9.000.000 ռուբլի արժողությամբ բնակարան է ձեռք բերել, դա ավելի քան 120 հազար դոլար է: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում՝ ինչպես կարող էր երկու տարում պաշտոնյայի արդար վարձատրությամբ ապրող Գարիկ Սարգսյանը կարողացել նման գումար վաստակել: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը 2018-ի հայտարարագրում ներկայացրել էր երեք բնակարան, որոնք հասցեները, ըստ նախորդ կանոնակարգի, նշված չեն եղել, 2019-ի հայտարարագրում պատգամավորը նշել է հինգ բնակարան, որից միայն Բաթումի երկրորդ բնակարանն է ձեռք բերել 2019-ին: 

Ավելի ուշ հասկանալի դարձավ, որ այս հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը Համազասպ Գրիգորի Դանիելյանի կողմից ներկայացված հայտարարագրի բովանդակությանը չի համապատասխանել: Իրականում այդ հայտարարագրից հետևում է, որ Համազասպ Դանիելյանը հայտարարագրել է և ունի երկու բնակարան /և մեկ նկուղ/։  Թե՛ 2018 և թե 2019 թ հայտարարագրերից պարզ է, որ Համազասպ Դանիելյանը Բաթումում միակ բնակարանը ձեռք է բերել դեռ 2017 թվականին՝ հեղափոխությունից առաջ։ 

2019-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով Իսրայելում ՀՀ դեսպան նշանակված Արմեն Սմբատյանը անշարժ գույք է ձեռք բերել Մոսկվայում և Դուբայում: 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը 2019 թվականին Բաթումիում բնակարան է ձեռք բերել:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հեղափոխությունից հետո հեղափոխական պաշտոնյաները ձգտում տնավորվել արտասահմանում: Իսկ գուցե նրանց կերտած Նոր Հայաստանում ամեն բան այնքան աննախադեպ է և հրաշալի, որ վերջիններս արդեն իսկ աչքի տակ ունեն արտագաղթելու հեռանկարը, և դա է պատճառը, որ մեկը մյուսի հետևից անշարժ գույք են ձեռք բերում արտերկրում՝ արտերկրի մեր հայրենակիցներին էլ այդ ընթացքում կոչեր հղելով գալ և բնակվել, ներդրումներ անել հայրենիքում: Եվ սա սոցիալական ծանր բեռի տակ կքած, աղքատությունը ուղեղում հաղթահարելուն դատապարտված շարքային քաղաքացիների խնդիրների ֆոնին, երբ օրվա հաց գտնելը դարձել է անլուծելի հարց շատերի համար, իսկ նույն թավշյա պաշտոնյաները մատը մատին էլ չեն խփում ժողովրդի բեռը թեթևացնելու համար: Այն նույն ժողովրդի, որի օգնությամբ եկան իշխանության` խոստանալով լավ ապագա: Ինչպես երևում է, լավ ապագան թավշյա պաշտոնյաները հաջողացնում են ապահովել միայն իրենք իրենց համար, և արդեն իսկ պարզ է, թե ում կյանքն է իրականում փոխել 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը... 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված