Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Մի թատրոնը կվերանա, մյուսը կհայտնվի աղետալի վիճակում. ոլորտի ներկայացուցիչները դեմ են Երևանի 2 թատրոնների միավորմանը

Գիտություն և Մշակույթ

 Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը և մի խումբ արվեստագետներ դեմ են Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման նախագծին՝ այն որակելով անհեթեթ և աղետալի:  Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը հուլիսի 20-ին կայացած  մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախագծի շուրջ ստեղծված «աղմուկի» պատմությունը:

«Հուլիսի 3-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թորոսյան հայտնեց մեզ, որ նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ, որը հայտնել էր հետևյալը. միտում կա Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ: Փաստարկները, որոնք բերված են այդ գործընթացները իրականացնելու համարմ առավել քան անհեթեթ են, իսկ շենքը պետք է տրամադրեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Հիմա ամբողջ «աղմուկն» այդ ամենի շուրջ է: Ըստ փոխնախարարի` բարելավվում են մեր պայմանները (սրանք չապացուցված խոսքեր են), կունենանք երգչախումբ, պարային և երաժշտական խումբ, բացի այդ կունենանք շատ լավ պայմաններ և կկարողանանք մեր ստեղծագործական գործունեությունը շարունակել շատ ավելի լավ և ակտիվ»,- ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ հավելելով, որ փոխնախարարի խոսքերն ամենևին չեն համապատասխանում իրականությանը:

Սամսոն Ստեփանյանի կարծիքով` իրականությունը շատ պարզ է. նախարարությունը ուզում է ազատել շենքը, որ հետո այն տրամադրի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Նրա խոսքով՝ դա նույնպես խնդրահարույց է, որովհետև տեխնիկապես տարածքը չի համապատասխանում նվագախմբի պահանջներին:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը հայտնեց, որ  նամակ են հանձնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Առայժմ նա պատասխան չի կարող տալ, որովհետև նամակը պետք է ունենա իր բնական գործընթացը: Մեզ խոստացան, որ կլինի գրավոր պատասխան»,- հավելեց Ստեփանյանը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը նաև կանխագուշակեց, թե ինչ կլինի, եթե Երևանի երկու թատրոնները միավորվեն.

«Մի թատրոնը միանգամից կվերանա, երկրորդ թատրոնը երկար ժամանակ կհայտնվի կատաստրոֆիկ վիճակում, և այս ամենը նրա համար, որ Սիմֆոնիկ նվագախումբը ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում իրենց պահանջներին՝ 80-120 հոգի չեն տեղավորվի այստեղ»,- ընդգծեց Ստեփանյանը:

Դերասանուհի ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը անհասկանալի է համարում Պետական կամերային երաժշտական թատրոնի կազմալուծման փորձերը և  հետևյալ հարցն է ուղղում նախագիծը շրջանառողներին. եթե դեմ է Պետական կամերային երաժշտական թատրոնը, դեմ է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը և նաև որոշակիորեն դեմ է Սիմֆոնիկ նվագախումբը, ապա բռնի ուժո՞վ են իրագործելու այդ ծրագիրը:

«Տարիների ընթացքում այս թատրոնը կայացել է իր խաղացանկով, իր կուռ կոլեկտիվով և իր հանդիսատեսով: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի կայացած թատրոնը կազմալուծե՞ն: Ստացվելու է, որ մի կայացած օրգանիզմ մտնելու է մեկ այլ ուրիշ կայացած օրգանիզմի մեջ՝ վերջինիս կոլապսի մեջ գցելով, որի  նպատակը մի երրորդ կոլեկտիվի տարածք տրամադրելն է, որը հաստատ չի տեղավորվելու այդ տարածքում: Այսինքն` այդ մարդկանց ճակատագրերի հետ էլ են խաղալու: Ստացվելու է շատ ծիծաղելի իրավիճակ»,- ընդգծեց Մնացականյանը:

Դերասան Սմբատ Ստեփանյանը, ով վերջին թատերաշրջանում աշխատել է Պետական կամերային երաժշտական թատրոնում, ասաց, որ թատրոնի կողմից բեմադրված «Փրկության հրեշտակ» ներկայացման ժամանակ դահլիճը միշտ լեփ-լեցուն է եղել:

«Այս հրաշալի թատրոնի ամբողջ սպասարկող կազմը, դերասանական կազմը ինձ աջակցություն են ցուցաբերել: Ես պրոֆեսիոնալ աշխատանքի ականատես եմ եղել: Հրաշալի մի ստեղծագործական խումբ է այստեղ հավաքված: Չի կարելի նման բան անել»,- ընդգծեց Սմբատյանը:

Ասուլիսի ընթացքում նաև կարծիքներ հնչեցին, որ թատրոնների միավորման նպատակը ոչ թե Սիմֆոնիկ նվագախմբին տարածք տրամադրելն է, այլ կա ռեստորան բացելու «թաքնված նպատակ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված