Բելգիայի վարչապետն իր օրգանները կտակել է հիվանդներին
Աշխարհ
Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն հայտարարել է, որ մահվան դեպքում պատրաստ է դառնալ ներքին օրգանների դոնոր։
Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է Facebook սոցցանցի իր էջում։ Երեքշաբթի օրվանից իր բելգիական բաժնում հայտնվել է նոր ֆունկցիա։ Այժմ օգտվողները կարող են այդ նոր ֆունկցիայի միջոցով հայտնել, որ ցանկանում են դառնալ օրգանների դոնոր։
«Այսուհետև ես Facebook սոցցանցում հայտնում եմ, որ ցանկանում եմ դառնալ ներքին օրգանների դոնոր մահվան դեպքում»,- գրել է 61 ամյա Ռուպոն իր էջում։
Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ն, բոլոր բելգիացիները, որքեր այդպիսի ցանկություն են հայտնել, հրավիրվում են Առողջապահության նախարարություն`դրա համար դիմում լրացնելու։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ