Իսլանդիան դարձել է երեխաների ծնելիության համար լավագույն երկիրը
Աշխարհ
SAVE THE CHILDREN Բարեգործական ընկերությունը հրապարակել է այն 50 երկրների ցուցակը, որոնք ավելի բարենպաստ են երեխաների ծնելիության համար։
Երեխաների գոյատևման քարտեզը 2012 թվականին կազմվել է`հաշվի առնելով մի շարք ֆինանսկան և սոցիալական գործոններ, այնպիսին, ինչպիսին երեխաների մահացության մակարդակը, առողջական վիճակը, սովորելու հնարավորությունները և այլն։
Համաձայն այդ փաստաթղթի`ամենաբարենպաստ երկիրը երեխաների ծնելիության առումով համարվում է Իսլանդիան, որտեղ 1000 երեխաներից ընդհամենը երկուսն են մահանում։ Ամենաանբարենպաստ երկիրը Սոմալին է, որտեղ մահացությունների թիվը գերազանցում է 180 հազարը։ Save the Children վարկանշային աղյուսակը ներառում է աշխարհի 171 երկիր։
Ինչպես հաղորդում է La Vanguardia-ն, այդ երկրների լավագույն տասնյակը կազմում են հետևյալ երկրները՝
1.Իսլանդիա
2.Շվեյցարիա
3.Ճապոնիա
4.Ավստրիա
5.Իտալիա
6.Ֆրանսիա
7.Գերմանիա
8. Իռլանդիա
9.Լյուքսենբուրգ
10.Էստոնիա


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ