The New York Times-ը հրաժարվել է համաձայնեցնել մեջբերումներն ու հարցազրույցները
ԱՄՆ
The New York Times պարբերականը նոր կանոն է ներդրել, որի համաձայն լրագրողներին արգելվում է համաձայնեցման ուղարկել աղբյուրների հարցազրույցները և մեջբերումները։ Այս մասին ասվում է պարբերականի գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնի ծառայողական գրությունում, հայտնում է Lenta.ru-ն։
«Աղբյուրները և նրանց օգնականները «մեջբերումների համաձայնեցման» իրենց պահանջներում շատ հեռու են գնում։ Առանձին դեպքերում դա հանգեցնում է նրան, որ մամլո քարտուղարները և այլ անձինք դուրս են գալիս քննարկվող խնդրի թույլատրելի շրջանակներից՝ խանգարելով մեր աշխատանքին»։
Ջիլ Աբրամսոնի խոսքերով, նա իրեն հաշիվ տալիս է, որ նոր քաղաքականության արդյունքում The New York Times-ի մեկնաբանությունների և հարցազրույցների չափաբաժինը կկրճատվի։ Մինչդեռ, նրա խոսքերով, գոյություն ունեցող կարգի շարունակությունը կբերի աղբյուրների ազդեցության մեծացմանը ԶԼՄ-ների նկատմամբ։
Նշենք, որ The New York Times-ը առաջին խոշոր պարբերականը չէ, որ վճռել է թողնել «մեջբերումների համաձայնեցման» կարգը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)