Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ
Արտաքին Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության 20–ամյակի կապակցությամբ։ «Ուկրաինայի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ պետք է նշեմ ներկա փուլում երկկողմ հարաբերությունների զգալի ակտիվացումը»,-նշվում է շնորհավորական ուղերձում:
Յանուկովիչը վստահություն է հայտնել, որ փոխադարձ հետաքրքրությունն ուկրաինա-հայկական համագործակցության մեջ, որը հիմնված է փոխըմբռնման և վստահության վրա, կնպաստի ձեքբերված համաձայնությունների իրականացմանը և Ուկրաինայի ու Հայաստանի Հանրապետության համագործակցության արդիական հարցերի լուծմանը։
«Ցանկանում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Սարգսյան, քաջ առողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,-ավելացրել է նա:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում