Ստանիսլավ Տարասով. հայ-թուրքական հարաբերություններում կարող է դրական բեկում լինել
Արտաքին Քաղաքական
«Դատելով որոշ նշաններից`հայ-թուրքական հարաբերություններում կարող է դրական բեկում լինել»,- այս մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուս քաղաքագետը, ИА Regnum–ի փորձագիտական խմբի ղեկավար Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ներում հայտնված՝ դեպի Հայաստանի հետ սահմանը տանող ավտոճանապարհի վրա տարվող աշխատանքների մասին տեղեկությունը։
«Այժմ Թուրքիայի վրա հսկայական ճնշում է գործադրվում հայտնի ցյուրիխյան արձանագրությունների վավերացման նպատակով: Դրա մասին է վկայում եվրոպական քաղաքական գործիչների մի շարք բարձրակոչ հայտարարությունները և Ֆրանսիայի գործողությունները։ Սակայն դրանք դեռ ենթադրություններ են։ Ինչևէ, թվում է, որ Անդրկովկասը մուտք է գործում որոշակի աշխարհաքաղաքական փոփոխությունների փուլ»,- ասել է փորձագետը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում