Հունգարիայում Ադրբեջանի դեսպան. Հունգարիան և Ադրբեջանը մնում են բարեկամներ
Աշխարհ
Ադրբեջանի և Հունգարիայի հարաբերությունները շարունակում են ընթանալ նույն հունով, ինչպես և առաջ, նոտան որը ներկայացրել է Հունգարայի ԱԳՆ-ն ադրբեջանական կողմին Ռամիլ Սաֆարովի գործով, ոչ մի կերպ չի արտացոլվել երկկողմանի հարաբերությունների վրա: Ուրբաթ օրն այս մասին ասել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպան Վիլայատ Գոլիևը Ադրբեջանի դեսպանների Չորրորդ Համագումարի ժամանակ Բաքվում։
«Ադրբեջանի դեսպանատունը, չնայած ԱՍԱԼԱ-ի կողմից հնչող սպառնալիքների, շարունակում է իր գործունեությունը սովորական ռեժիմում` դրա հետ մեկտեղ ուժեղացնելով անվտանգությունը»,-ասել է Գուլիևը։ Նրա խոսքերով`երկու երկրների լավ հարաբերությունների ապացույց է հանդիսանում Հունգարիայի և Ադրբեջանի կողմից հոկտեմբերին պլանավորված հանդիպումը Բուդապեշտում։
«Ադրբեջանի դեսպանատունը Հունգարիայում շարունակում է ստանալ սպառնալիքներ նամակների տեսքով, որոնք փոխանցվում են երկրի կառավարությանը` դրանք ուսումնասիրելու համար»,- ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից օգոստոսի 31-ին էքստրադիցիայի է ենթարկվել և ուղարկվել է Ադրբեջանում։ Նույն օրն էլ նախագահի կողմից նրան ներում է շնորհվել։ Հայտնում է Trend.az-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ