Թուրքիայում ժամկետային զինծառայողը երկու սպա է գնդակահարել
Թուրքիա
Երեկ՝ դեկտեմբերի 10–ին, Թուրքիայի Հաթայ նահանգում ժամկետային զինծառայող Ադեմ Այդեմիրը գնդակահարել է երկու սպաների: Այս մասին հայտնում է թուրքական "Hurriyet"-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանային անցակետերից մեկում։
"Hurriyet"-ի հաղորդմամբ, տեղական ժամանակով ժամը 23-ի սահմաններում զինծառայող Ադեմ Այդեմիրի և հրամանատարների միջև լեզվակռիվ է սկսվել, որի արդյունքում զինվորը հրազենով ծանր վիրավորել է երկու սպաների: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ և մահացել են:
Զինծառայողը ձերբակալվել է, դեպքի պատճառները` քննվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)