Սեպտեմբերի 21-ը նաև Մուհամմեդ մարգարեի հանդեպ սիրո օրն է
Աշխարհ
Որոշ մուսուլմանական երկրներում անվտանգության ծառայությունները նախապատրաստական միջոցառումներ են ձեռնարկում հակաիսլամական ֆիլմի դեմ ծավալվող նոր բողոքի նախաշեմին:
Պակիստանում կառավարությունն այս ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ը պաշտոնապես հայտարարել է «Մարգարեի հանդեպ սիրո» տոն, որպեսզի հնարավորություն տա քաղաքացիներին խաղաղ ցույց կազմակերպել:
Պակիստանի կառավարությունը որոշել է նաև անջատել բջջային կապը խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Իսլամաբադը, Կարաչին, Լահորը, Մարրին, Մուլթանեն, Փեշավարը. հայտնում է Риа Новости-ն: Նախօրեին պակիստանյան հեռուստաընկերությունները գովազդի իրավունքով հեռարձակել են ԱՄՆ-ի նախագահ Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը, որում նրանք դատապարտում են հակաիսլամական ֆիլմը:
ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հաստատել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ծախսել է 70.000 դոլար այդ 30 վրկ. տևողությամբ հոլովակը Պակիստանի բոլոր հեռուստաալիքներով հեռարձակելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ