Փիթը ցանկություն է հայտնել պարել հնդկական ֆիլմերում
ԱՄՆ
Դերասան Բրեդ Փիթը հայտարարել է, որ շատ է լսել հնդկական կինոմոտոգրաֆիայի զարգացման մասին և խոստովանել է, որ իրեն դուր է գալիս բոլիվուդյան պատկերների «կոլորիտը և դրամատիզմը», գրում է news.guru.ua-ն։
Փիթը պատրաստ է նկարահանվել հնդկական ֆիլմում և անգամ մասնակցել պարային համարներում։ Այդուհանդերձ Բրեդը չի նշել ոչ մի նախագծի անվանում, որի վրա ինքը կկարողանար աշխատել։
Որոշ ժամանակ առաջ Բրեդ Փիթն այցելել էր Հնդկաստան։ 2007թ. նա հանդես եկավ որպես «A Migt ty Heart» ֆիլմի պրոդյուսեր, որի գլխավոր դերում խաղում էր Անջելինա Ջոլին։
Տեսարանները, որոնցում մասնակցել է Փիթը՝ նկարահանվել են նաև Հնդկաստանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)