Օբաման Playboy ի նախկին մոդելին նշանակել է ՄԱԿ-ում ԱՄՆ -ի հատուկ ներկայացուցիչ
ԱՄՆ
Մանկական հոգեբան Շերիլ Սաբանը՝ հայտնի միլիարդատեր Հաիմ Սաբանի կինը նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի ժամանակ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին նախօրեին հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Ուսումնասիրողները չեն բացառում, որ նրա նշանակումը պայմանավորված է վերջինիս ամուսնու հովանավորչական գործունեությամբ, որը Օբամայի անդամակցած Ժողովրդավարական կուսակցության համար նվիրաբերել է արդեն ավելի քան մեկ մլն դոլար:
Սակայն Սպիտակ տունը հավելում է, որ Շերիլ Սաբանը զբաղեցրել է այդ պաշտոնը բացառապես միայն իր մասնագիտական ունակությունների և փորձի առկայոթյան շնորհիվ: Որոշ տեղեկությունների համաձայն՝՝ երիտասարդ տարիներին նա նկարահանվել է Playboy էրոտիկ ամսագրի համար:
Սակայն վերջինիս պաշտոնական կենսագրության մեջ այդ փաստը չի ներկայացվել: Միաժամանակ նա բարձրաձայնում է այն մասին, ինչն առհասարակ ընդունված է լռության մատնել. նա հայտարարել է, որ 18 տարեկան հասակում ենթարկվել է սեռական բռնության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)