Աշոտ Մանուչարյան. Այսօր ունենք տոն, բայց չունենք անկախություն
Հասարակություն
21 տարի առաջ չունեինք տոն, բայց ունեինք անկախություն, սակայն այսօր ունենք տոն, բայց չունենք անկախություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը. «1988-ից մենք դարձանք ազատ մարդ: Այդ ժամանակ հանցագործությունների թիվը Հայաստանում մի քանի տարի շարունակ զրո էր: Մարդիկ ջերմություն էին տալիս շրջապատին ու ստանում։ Այդ մարդիկ պատրաստ էին սարեր շրջել, ինչը և արեցին»:
Բանախոսի խոսքով`բոլոր ժողովուրդները սկզբից դառնում են անկախ, հետո փորձում դառնալ ազատ, բայց հայերի դեպքում հակառակը տեղի ունեցավ`«սկզբից դարձան ազատ, հետո փորձեցին դառնալ անկախ»:
«Բոլոր հայերը հպարտանում էին հայրենիքով: Ամբողջ աշխարհը զարմանում էր, թե ինչ էին անում հայերը, մեր մասին գրում էին` ԱՄՆ-ում և այլն: Այն ժամանակ մարդիկ միասնական էին։ Հայաստանն անկախություն ձեռք բերելուց հետո դարձավ հայրենիք ամբողջ Սփյուռքի համար»,– ասաց Մանուչարյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը