Բաշար Ասադ. «Արաբական գարունը» քաոսի հանգեցրեց
Մերձավոր Արևելք
Եգիպտական Ալ-Ահրամ շաբաթաթերթին արաբերենով տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ «արաբական գարնան» ընթացքում տեղի ունեցած ապստամբությունները միայն քաոսի հանգեցրին, և որ սիրիական ապստամբներն ի վիճակի չեն հաղթել։
Զինված ընդդիմադիրները հասարակությունում ժողովրդականություն չեն վայելում, այդ պատճառով նրանց պայքարը հաջողությամբ չի պսակվի,- ասել է նա։
Սիրիական ճգնաժամի միակ լուծումը, նախագահի խոսքերով, կարող է լինել քաղաքական երկխոսությունը։
Հազվադեպ հարցազրույցում Բաշար Ասադը պնդում էր, որ իր վարչակարգը չի արժանանա Մուամար Քադաֆիի ճակատագրին։ Նրա խոսքերով`Սիրիայում չի կրկնվի այն, ինչ պատահեց Լիբիայի հետ։
ՄԱԿ-ի գնահատմամբ` Սիրիայում կոնֆլիկտի ընթացքում զոհվել է ոչ պակաս, քան 20.000 մարդ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել