ԵՄ-ում խոզի միսը կրկնակի թանկանալու է
Աշխարհ
Եվրամիությունում կերի թանկացման պատճառով խոզի միսը կարող է թանկանալ, հայտնում է The Financial Times-ը:
Ըստ պաբերականի հայտնած տվյալների՝ ԵՄ երկրների ֆերմաներում մեծ արագությամբ նվազում է խոզերի գլխաքանակը: Մեկ տարվա ընթացքում ԵՄ-ի տարբեր երկրներում խոզի գլխաքանակը նվազել է 1-10%-ով: Մյուս տարվա ընթացքում խոզի մսի գինը կարող է բարձրանալ մինչև երկու անգամ:
Խոզի գլխաքանակի նվազման ամենաբարձր տեմպերն արձանագրվել են Լեհաստանում՝ 9.6%: Երկրորդ տեղում Շվեդիան և Իռլադիան են: Խոզի կերի թանկացման հիմնական պատճառը ԱՄՆ-ի երաշտն է, որի պատճառով նվազել են եգիպտացորենի և սոյայի բերքի ծավալները:
The Financial Times-ը հայտնում է, որ մոտ ժամանակներում ԱՄՆ-ն նույնպես կարող է խոզի մսի թանկացման առաջ կանգնել: Ֆերմերները դիմել են ազգային կարգավորիչներին՝ դադարեցնելու եգիպտացորենը՝ որպես վառելիքի օգտագործման աղբյուր, որպեսզի կարողանան նվազեցնել խոզի կերի գինը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ