Էրդողանը չի մեկնի Նյու Յորք
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասեցրել է իր`Նյու Յորք նախատեսված այցելությունը` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին իր կուսակցության կայանալիք համագումարի նախապատրաստությունների և զբաղված օրակարգի պատճառով. տեղեկացնում է թուրքական Hurriyet –ը՝ հղում անելով վերջինիս գրասենյակին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավիթօղլուն փոխարենը կներկայացնի Թուրքիան ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին. ասված է հայտարարության մեջ:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) կանցկացնի իր չորրորդ համագումարը սեպտեմբերի 30-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)