Տիմոշենկոն կոչ է անում Արևմուտքին ձախողել ընտրություններն Ուկրաինայում
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել Արևմուտքին միջոցներ գտնել հանրապետությունում սպասվելիք պառլամենտական ընտրությունները խափանելու համար, քանի որ դրանք, նրա կարծիքով, կեղծված են լինելու: Այս մասին ասված է քաղաքական գործչի դիմումում, որը նա հղել է «ժղովրդավար պետություներին, միջազգային կազմակերպություններին և բոլոր ուկրաինացիներին» և որը հրապարակել է Վաշինգտոնում նրա դուստրը:
Նկարագրելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ նախկին վարչապետը պնդում է, որ այնտեղ կամայականորեն իշխում է Վիկտոր Յանուկովիչը և նրա ընտանիքը:
Իր ուղերձում նրան անվանելով բռնապետ՝ Տիմոշենկոն նշել է, որ ԱՄՆ -նարդեն հաջող փորձ ունի առանց բռնության և միջազգային օրենքի շրջանակներում աշխարհում բռնապետերին տապալելու մեջ:
ԱՄՆ-ում, ուր հրապարակվել է այս ուղերձը, այժմ քննարկվում է հնարավոր պատժամիջոցների ընդունման հարցը, որը պետք է կիրառվի նախկին վարչապետի բանտարկությանը մասնակցած անձանց նկատմամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ