Օբամա. Ֆիլմը գրոհայինների կողմից՝ որպես պատրվակ
ԱՄՆ
Բարաք Օբաման հայտարարել է. «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը գրոհայինների կողմից օգտագործվել է որպես պատրվակ ԱՄՆ-ի վրա գրոհելու համար. տեղեկացնում է «РИА Новости»-ն։
Օբաման սեպտեմբերի 20-ին Մայամիի համալսարանի նախընտրական միջոցառման ընթացքում ասել է. «ԱՄՆ-ն պետք է շարունակի հետաքննությունը, և Եգիպտոսի ու Լիբիայի իշխանություններն այդ հարցում համագործակցելու պատրաստակամություն են հայտնել»։
«Ալ Քաիդայի» հավանական մասնակցության հետ կապված Օբաման նշում է, որ դեռ այդպիսի տեղեկություններ չկան, լինելու դեպքում էլ չեն հաստատվել։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մեկ օրով փակում են իրենց հյուպատոսարանները մահմեդական երկրներում։ Դրա պատճառն ԱՄՆ-ում ստեղծված «Մուսւլմանների անմեղությունը» ֆիլմն է և ֆրանսիական թերթում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները։
Հիշեցնենք, որ ֆիլմից հետո բազմաթիվ երկրներում բարձրացած բողոքի ալիքը բերել է մարդկային զոհերի։ Լիբիայում տեղի ունեցած դեպքերի արդյունքում սպանվել էր ԱՄՆ-ի դեսպանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)