Ադրբեջանն ընդունել է ՀՀ հետ սահմանին կրակը դադարեցնելու մասին ռուսական կողմի առաջարկը
ԱդրբեջանԱդրբեջանն ընդունել է Երևանի ժամանակով՝ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին կրակի դադարեցման մասին ռուսական կողմի առաջարկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Ադրբեջանը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն:
ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։